Թեժ նիստ է սպասվում. «Իմ քայլը»-ի տարբեր պատգամավորներ դեմ են ՍԴ դատավարի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է օգոստոսի 5-ին՝ չորեքշաբթի օրը, խմբակցության նիստ հրավիրել:
Ըստ մեր աղբյուրների՝ նիստը թեժ է լինելու, քանի որ նախատեսվում է վերջնական հստակեցնել, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ինչպես պետք է քվեարկի խմբակցությունը:
Բանն այն է, որ տարբեր պատգամավորներ խմբակցության ղեկավարությանն արդեն հայտնել են, թե դեմ են Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ու իրենք այդպես էլ քվեարկելու են: Եվ հենց դրանից հետո որոշում է կայացվել կրկին հավաքվել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է վարվեն, ինչպես անել միասնական դիրքորոշում ունենալու համար:
Մեր տեղեկություններով՝ խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։