937 դիտում
09:23 08-06-2023
Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նիստերին չի մասնակցում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո Սահակյանը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, քանի որ Վլադիմիր Վարդանյանի հետ մինչ օրս լուրջ տարաձայնություններ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթին խորհրդարանի իշխանական շրջանակներն ասացին, որ պատգամավորը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, բայց դրա դիմաց աշխատավարձը ստացել է առանց պահումների: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մհեր Սահակյանը, սակայն, այս առիթով ասաց. «Եղել է, որ մասնակցել եմ, եղել է՝ չեմ մասնակցել: Ես իմ գործառույթները, պարտականությունները կատարել եմ։ Եղել է, որ գործուղման մեջ եմ եղել, կամ ուրիշ աշխատանքի եմ եղել, բայց նիստերի էլ եմ մասնակցել»:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ամբողջական աշխատավարձ ստացել է այդ ընթացքում։ «Չեմ նայել, ճիշտն ասած, հատուկ հաշվառում չեմ արել»,- ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Մհեր Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1840 դիտում
11:13 23-10-2019
«Իմ քայլը» խմբակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում․ «Ժողովուրդ»
4294 դիտում
15:17 30-04-2015
Հայտնի է, թե ինչու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շուրջ 2 ամիս չէր մասնակցում կառավարության նիստերին
1799 դիտում
10:01 11-07-2019
Վարդան Ղուկասյանը չի մասնակցում ԱԺ նիստերին. «Ժամանակ»
Այս բաժնից
997 դիտում
07:31 04-05-2024
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
661 դիտում
07:15 04-05-2024
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»