26418 դիտում
16:50 22-10-2019
Լոռու մարզում թալանել են Ալավերդու քաղաքապետի տեղակալի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր և գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողութան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Հաղպատ գյուղի բնակիչ, 30-ամյա Վարոս Վարոսյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել հորեղբոր որդու՝ Ալավերդի քաղաքի Սարահարթ 2-րդ թաղամասում բնակվող, 33-ամյա Արթուր Վարոսյանի տուն և այնտեղից կատարել գողություն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև քննչական խումբը՝ քննիչ Մնացականյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Վարոսյանի բնակարանից հափշտակել են ոսկյա իրեր և գումար:
Գումարի չափը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Վարոսյանը Ալավերդու քաղաքապետի տեղակալն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
85196 դիտում
23:13 15-02-2020
Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 հազ. դոլարի ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար