Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Tesla»-ն, «Ford Fusion»-ը, «Nissan Pathfinder»-ը․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Հունան Ավետիսյան փողոցում բախվել են 31-ամյա Արտակ Ա․-ի վարած «Ford Fusion» մակնիշի, 22-ամյա Հովիկ Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 40-ամյա Զոհրապ Ս․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Արտակ Ա․-ն, Հովիկ Մ․-ն և վերջինիս ուղևոր՝ 17-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։
Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
Տեղում իրականացվել է հերթափոխ, և դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոյանի գլխավորությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։