Վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ իշխող վերնախավի, գրում է Ամերիկայի Ձայնը:
Ցուցարարները վառում էին փողոցի աղբամանները կամ օգտագործում դրանք Բեյրութի փողոցներում բարիկադներ կառուցելու համար: Մարդկանց կոչ էին անում դիմել գործադուլի ու դասադուլի: Ի պատասխան կառավարությունը հրավիրել է արտակարգ նիստ՝ իրավիճակը քննարկելու համար:Լիբանանցի ցուցարաները պահանջում են փոփոխություններ: Նրանց պնդմամբ իրենց չի կանգնեցնի նաև բանակի ներգրավվածության հնարավոր սպառնալիքը:
Ցույցերը սկիզբ առան անցած հինգշաբթի, երբ կառավարությունը փորձեց հարկ սահմանել բջջային հեռախոսների հաղորդագրությունների վրա: Կիրակի օրվա դրությամբ փողոց էին դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ: Սա 2005 թվականից ի վեր զանգվածային ցույցի ամենամեծ ալիքն էր:
Կառավարությունը հետ կանգնեց հարկ սահմանելու գաղափարից, սակայն դա չմեղմեց բողոքի ալիքը, որը ծավալվեց բազմաթիվ այլ տնտեսական ու քաղաքական խնդիրների շուրւջ:
Ցուցարարները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի և նրա կառավարության հրաժարականը՝ մեղադրելով իշխանություններին կոռուպցիայի մեջ, որը բացասաբար է ազդում երկրի տնտեսական վիճակի վրա:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Լիբանանում կառավարությունը փորձում է կայունացնել վիճակը
2019.10.22 14:56


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ



