4258 դիտում
17:22 09-03-2017
Հենց կարողանանք կայունացնել տնտեսության իրավիճակը, կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից. Կարեն Կարապետյանի հարցազրույցը Reuters-ին
Հայաստանը պատրաստ է իրագործել ժողովրդականություն չվայելող քայլեր, կրճատել պետական ծախսերը և վերացնել մասնավոր ներդրումների խոչընդոտները հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադարձնելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը [url=http://www.reuters.com/article/armenia-economy-idUKL5N1GL4A2]Reuters[/url] գործակալությանը տված հարցազրույցում:
Գործակալությունը նշում է, որ երկիրը մեծապես կախված է Ռուսաստանի ներդրումներից և վերջին երկու տարիներին իր վրա է զգացել այդ երկրի տնտեսական անկման հետևանքները: 2016-ին Հայաստանի տնտեսական աճը 2015 թվականին գրանցված 3 տոկոսից նվազել է մինչև 0,2 տոկոս:
Այդ ցուցանիշն ավելի քիչ է եղել, քան կառավարության թիրախավորած 2,2 տոկոս աճը: Կարեն Կարապետյանի գնահատմամբ՝ այդ ցուցանիշը կգերազանցվի ոչ ուշ, քան այս տարի: [b]«Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»[/b],- ասել է վարչապետը հարցազրույցի ժամանակ:
Այս տարի վարչական ծախսերը և բյուջեի դեֆիցիտը կրճատելու ծրագրերը կարող են ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա: [b]«Դա կունենա բացասական ազդեցություն… բայց մենք ցանկանում ենք փոխհատուցել դա մասնավոր ներդրումների միջոցով»[/b],- ասել է Կարեն Կարապետյանը, և հավելել. [b]«Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք դիմակայել և հասնել այս տարվա համար 3,2 տոկոսի տնտեսական աճի»[/b]:
Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիան և բիզնեսի զարգացման բոլոր խոչընդոտները վերացնելու պայքարի վրա:
Reuters-ը նշում է, որ Transparency International միջազգային կազմակերպությունը 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը ներառել է 176 երկրների ցանկի 113-րդ հորիզոնականում:
Վարչապետը հավաստիացրել է, որ Ռազմավարական նախաձեռնությունների նոր կենտրոնը կմշակի մասնավոր սեկտորի հետ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր: [b]«Հենց մենք կարողանանք կայունացնել տնտեսական իրավիճակը, մենք կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից»[/b],- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը «իրատեսական» է գնահատել այս տարի 850 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավելու փորձերը, նշելով, որ ներդրումների զգալի մասը կլինի մասնավոր սեկտորից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
718 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
724 դիտում
18:45 15-11-2024
Կներկայացվի արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար