211652_close_icon
views-count1256 դիտում article-date 11:14 22-10-2019

Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել

Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով հոկտեմբերի 20-ին և 21-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանի և գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանի կողմից անցկացված դասընթացներին ընդհանուր առմամբ 120 մարդ է մասնակցել։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները և ղեկավար կազմը խոսել են Հալեպ նահանգի վտանգված և արդեն իսկ մաքրված տարածքների մասին, ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները: Վերջիններս Հալեպում պարբերաբար նմանատիպ ծրագրեր են իրականացնում՝ կարևորելով ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Համագործակցությունը շարունակվում է։ [b]Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր