«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները անցկացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց
Ավանդույթ դարձած պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները միջազգային կազմակերպությունների համար շարունակվում են։
Հուլիսի 1-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խնդրանքով իր ներկայացուցիչների համար «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչ Լեոնիդ Հովհաննիսյանը և մասնագետ Էմմա Մելքոնյանն անցկացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում իրականացնում են տարբեր ծրագրեր, ուստի, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը կարևորել է ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
Ներկաները շնորհակալություն են հայտնել բովանդակալից և առաջնակարգ դասընթացի համար և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական։