211652_close_icon
views-count124625 դիտում article-date 10:00 22-10-2019

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին. ժամանել են Երևանի ոստիկանապետը, տարածքի դատախազը, ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ 2-րդ վարչության պետի տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ց. Բ.-ի դին: Դատաբժիշկը, զննելով դին, իրավապահներին տեղեկացրեց, որ նրա մարմնի վրա կա սուր կտրող-ծակող գործիքով պարանոցի շրջանում կտրած-պատռած վերք, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան որոշ սենյակներ ամբողջովին տակնուվրա էր արված ու, հավանաբար, ճիվաղը կամ ճիվաղները տանից գողություն են կատարել: Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Տեղում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայր են ժամանել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ծառայողները՝ դատախազներ Արմեն Չիչոյանի և Արմեն Մուրադյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հատնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր