211652_close_icon
views-count24040 դիտում article-date 22:10 21-10-2019

Արտակարգ դեպք Երևանում. բախվել են առանց համարանիշի «Սուզուկի» մոպեդն ու «Սատուռն Աստռա»-ն. մոպեդավարը շպրտվել և գլխով բախվել է «Սատուռն Աստռա»-ի դիմապակուն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են «Սատուռն Աստռա» մակնիշի 65 TT 556 համարանիշի և առաց համարանիշի «Սուզուկի» մոպեդը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը շպրտվել և գլխի հատվածով բախվել է Opel-ի դիմապակուն, որից հետո նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով էլ մոպեդը կողաշրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է «Սատուռն Աստռա»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր