211652_close_icon

Տիգրան Ավինյանը թաղեց անկախ դատարանը․ Գեւորգ Պետրոսյան

views-count3542 դիտում article-date 18:37 21-10-2019
Փաստորեն, ոչ միայն ՍԴ ինքնահռչակ նախագահն է քաղաքական աճուրդի առարկա դարձրել Սահմանադրական դատարանը, այլեւ երկրի առաջին փոխվարչապետը: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=151187856102644&id=100036342911070]էջում[/url] գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ «Խայտառակությունը հասնում է գագաթնակետին... Ասում է՝ «Սահմանադրական դատարանում կա քաղաքական խնդիր»... Ժողովուրդ, սա անվերականգնելի չիմացության կամ գիտակցված վնասարարության կիսաեզրափակիչ փուլն է... Նայեք տեսանյութը, որում առաջին փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ուղղակի թաղում է իրավագիտությունն ու անկախ դատարանի ինստիտուտը»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր