211652_close_icon
views-count1740 դիտում article-date 18:17 21-10-2019

Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից. tert.am

Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1-ի» գործով Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/21/ohanyan/3122256]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց պաշտպաններից Կարեն Մեժլումյանը։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ երկու շաբաթով՝ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը, Սեյրան Օհանյանի՝ Հայաստանից բացակայելու վերաբերյալ։ Ինեսսա Պետրոսյանը ներկայացրել էր Գերմանիայի Դաշնության բժշկական կենտրոնի համապատասխան հրավերը: «Սեյրան Օհանյանի հրավերում ներկայացված է, որ նա հոկտեմբերի 21-ին ժամը 9։30-ին գտնվի հիվանդանոցում։ Դա կապված է իր հաշմանդամության հետ։ Գիտեք, որ պրոթեզավորման խնդիր կա, երկու տարին մեկ նա այդ բուժհաստատությունում անցնում է համապատասխան, պարտադիր այդ զննությունը»,- ասել էր պաշտպանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը։

Նմանատիպ նյութեր