3257 դիտում
16:16 11-05-2014
Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել մահացած զինվորի զորամաս
Երեկ՝ մայիսի 10-ին, ՊՆ N զորամասում գրանցված միջադեպի կապակցությամբ այսօր՝ մայիսի 11-ին վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջեւան, այցելել դեպքի վայր:
Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջեւանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության պետերի, զորամիավորման, զորամասի հրամանատարների եւ բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները:
Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ, հանձնարարել պարբերաբար զեկուցել դրան առնչվող բոլոր տեղեկությունները եւ անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար:
Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/13757/]ավելի վաղ հայտնել էր[/url] SHAMSHYAN.com-ը, Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացել էր ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանը: Փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:
Նմանատիպ նյութեր
3769 դիտում
09:38 26-05-2015
Նախարար Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան այցելել է զորամաս. լուսանկարներ
Այս բաժնից
508 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
673 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
547 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը