2685 դիտում
15:48 21-10-2019
Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ
Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև նշեց՝ որքանով ինքը տեղյակ է՝ Գևորգ Կոստանյանը ներկայում գտնվում է Ռուսաստանում: «Նա խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»,-ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գևորգ Կոստանյանը կանչվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով: Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ից մինչև 2008-ի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: 2008-ի հուլիսին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2013-2016 թթ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
15:10 10-03-2015
Բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ձգտել ավելի բարձր պաշտոնի. Գևորգ Կոստանյանը՝ ՀՔԾ պետին. newsbook.am
12245 դիտում
09:13 29-01-2019
Գևորգ Կոստանյանը ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնի համար քննություն է հանձնել. «Ժամանակ»
Այս բաժնից
994 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1045 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
745 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան