2996 դիտում
15:35 01-06-2018
Խնդրվում է ոստիկանների կողմից փաստաբան Ա. Լալայանին ծեծի ենթարկելու միջադեպին ականատես անձանց ներկայանալ ՀՀ ՀՔԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում` պարզելու 2018թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ հանցագործության դեպքի բոլոր հանգամանքները:
Հիշյալ դեպքը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում փաստաբան Ա. Լալայանը հայտնել է, որ 2018թ.-ի ապրիլի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազ-Սիլիկյան փողոցների խաչմերուկի մոտ նկատելով իրենց թաղամասի բնակիչներին ու ոստիկանության մեծաքանակ ծառայողների, ավտոմեքենան կայանել և մոտեցել է նրանց: Այդ պահին տեսնելով, որ երկու ոստիկան փորձում են բերման ենթարկել, իր կարծիքով, անչափահասի, որպես փաստաբան փորձել է միջամտել և հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ նրանցից, սակայն 7-8 ոստիկաններ հարձակվել են իր վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ա. Լալայանը քրեական գործով ճանաչվել է տուժող:
Վերը նշված դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում առկա տեսագրություններից առանձնացվել են մի շարք լուսանկարներ, որոնցում պատկերված են միջադեպին, հավանաբար, ականատես անձինք:
Ինչպես հիշյալ անձանց, այնպես էլ վերը նկարագրված դեպքի մասին որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա) կամ զանգահարել (+374)99 060 266 հեռախոսահամարով` քննությանն աջակցելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
8710 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան