Բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ձգտել ավելի բարձր պաշտոնի. Գևորգ Կոստանյանը՝ ՀՔԾ պետին. newsbook.am
[url=http://news-book.org/?p=51777%2Fbardzrastichan%20pashtonatar%20andzinq%20karox%20en%20dzgtel%20aveli%20bardzr%20pashtoni%20gevorg%20kostanyany%D5%9D%20hqc%20petin&l=am]NewsBook[/url]-ի հարցերին պատասխանում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
[b]- Պարոն Կոստանյան, ե՞րբ եք պատրաստվում ընդունել Ավետիսյանների ընտանիքին:
[/b]
- Ուրբաթ օրը ես ունեմ ընդունելությունների օր: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունեմ ընդունելություն, և այս ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելության հերթական օրն է, և ես պատրաստակամություն եմ հայտնել ու հայտնում, որ ցանկացած քաղաքացի, եթե ինքը ընդունելություն է հայցում, ինքը կարող է գալ: Այս ուրբաթ օրը, վստահ եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա, եթե քաղաքացիները գան:
[b]- Պարոն դատախազ, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:
[/b]
- Քրեածին վիճակի վերլուծության հետ կապված, ես կարծում եմ, դեռևս վաղ է խոսել, այսինքն` վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը, բայց որպես կանոն` դա իր հիմքում ունենում է թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ: Համենայնդեպս, ավելի համալիր ուսումասիրությունները, յուրաքանչյուր գործով անցկացվող քննության արդյունքում բացահայտվում են տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն: Ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման հիմքում մենք կունենանք համալիր և ավելի համակարգային մոտեցում` այդ քրեածին վիճակի վերացմանն ուղղված:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://news-book.org/?p=51777%2Fbardzrastichan%20pashtonatar%20andzinq%20karox%20en%20dzgtel%20aveli%20bardzr%20pashtoni%20gevorg%20kostanyany%D5%9D%20hqc%20petin&l=am]այստեղ[/url]: