211652_close_icon
views-count3179 դիտում article-date 22:16 20-10-2019

Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է Մատենադարանի մոտ բռնկված հրդեհին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախօրեին Մատենադարանի մոտ բռնկված [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/19/1138342/]հրդեհին[/url]: «Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։ Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, և ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»։

Նմանատիպ նյութեր