211652_close_icon
views-count5549 դիտում article-date 18:30 28-02-2022

Ավտովթար Երևանում. Մատենադարանի մոտ բախվել են Suzuki-ն ու Ford Fusion-ը. օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 50-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի վարած Suzuki մակնիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Էդուարդ Մանուկյանի վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի  հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամաել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի կրտսեր պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Ղուկաս Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:

Օպերատիվ է գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր  տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վեջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ չեն տուժել:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր