211652_close_icon
views-count34240 դիտում article-date 12:16 20-10-2019

Ավտովթար Արագածոտնի մարզում. 65-ամյա ՍՊԸ տնօրենը Mercedes-ով բախվել է բետոնե սյանն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 11։15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 65-ամյա Մկրտիչ Լամբարյանը իր վարած Mercedes մակնիշի 85 PP 808 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 92 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրին տեղադրված բետոնե հիմքով ժամանակավոր ճանապարհային նշանին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Լամբարյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝բաժնի պետ Կարապետյան գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Լամբարյանն աշխատում է «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր