1782 դիտում
09:01 19-10-2019
Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ ԱՄՀ ներկայացուցիչ․ «Ամերիկայի ձայն»
Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, [url=https://www.amerikayidzayn.com/a/5130256.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին ասել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել.
«Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ և նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ և կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային առումով»:
Մասնավորապես, խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին, նշում է Ազուրը: Վաշինգտոնում Համաշրարհային Բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի ամենամյա համաժողովին մասնակցող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, Հայաստանը կարևորում է ֆինանսական հսկայական կառույցների հետ համագործակցությունը, որը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի կառավարության ծրագրերից: Անդրադառնալով 2019-2021 թթ. Հայաստանում 5-տոկոսանոց տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային Բանկի կանխատեսումներին՝ փոխվարչապետը նշեց, որ երկրի իշխանությունները հիմնական շեշտը դնում են տնտեսական աճի ուղղակի ազդեցությանը քաղաքացիների կյանքի բարելավման վրա.
«Սպասումների ձևավորումն ավելի շատ վերաբերում է ոչ թե նոմինալ թվին, այլ թե ինչքանով դա կանդրադառնա մարդկանց բարեկեցության վրա և սոցիալական պաշտպանվածության վրա»:
Վաշինգտոնում համաժողովին մասնակցող «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ երկրի գործարար մթնոլորտը իր կարծիքով դրական առաջընթաց է ապտել ոչ միայն խոշոր գործարարների այլեւ մանր ու միջին բիզնեսի համար, որի զարգացմանը «Հայէկոնոմբանկն» աջակցում է վարկեր տրամադրելով: Փոխվել է նաև երկրի ընդհանուր մթնոլորտը և ապագայի նկատմամբ վերաբերմունքը, նշում է գործարարը.
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը 24 ժամ աշխատում է: Եթե նա 24 ժամ աշխատում է և ցանկություն ունի երկիրն առաջ տանելու, ապա մենք նույնպես ուրախ ենք աշխատել: Ասեմ, որ նույնիսկ այսօր գործարարները հաճույքով են հարկեր վճարում»
Սարիբեկ Սուքիասյանի խոսքով, այսօր Հայաստանի պետբյուջե հարկեր վճարելիս գործարարները գիտեն, որ դրանք նպատակային են ծախսվելու:
Նմանատիպ նյութեր
2893 դիտում
09:25 22-05-2019
Անցումային արդարադատություն. Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ «Ամերիկայի ձայն»
3016 դիտում
20:45 14-07-2019
Ուկրաինացի քաղաքագետ. Հայաստանը ճիշտ ուղու վրա է գտնվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»