Սուլշերը մեկնաբանել է Դուբայում Զիդանի և Պոգբայի հանդիպումը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Դուբայում թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հանդիպումը Զինեդին Զիդանի հետ:
«Այդ լուսանկարը նորից խոսակցության առիթ դարձավ: Չեմ լսել, որ Պոգբան ասեր, թե չի ցանկանում լինել «Մանչեսթեր Յունայթեդում»: Պոլը ցանկանում մնալ այստեղ և լավ խաղալ: Նա մեր ծրագրի մի մասն է և գիտի այդ մասին: Ես նրա հետ շատ եմ զրուցել:
Նա ցավերով է խաղում, և նրան անընդհատ քննադատում են, սակայն նա մասնակցեց «Ռոչդեյլի» և «Արսենալի» հետ խաղերին, թեպետ կարող էր շատ հանգիստ չխաղալ, բայց ցանկանում էր:
Նա մի քանի հանգստյան օր է ունեցել, այստեղից հեռու է եղել, իսկ հետո հայտնվեց այդ լուսանկարը: Ես դրա հետ կապված խնդիր չեմ տեսնում», ասել է Սուլշերը: