211652_close_icon
views-count6980 դիտում article-date 19:48 18-10-2019

«Սիրիայում Հովսեփ Սարգիսն ու նրա դուստրը պայքարում են թուրքերի դեմ». սիրիացի լրագրողը լուսանկար է հրապարակել

[url=https://twitter.com/khabat_abas/status/1184567898343460866?fbclid=IwAR0ZzvYgX3Swl7W1Y7BxKQfY919PCHHv1BW0pcUeH2H-_sFPBACO9YcD8uE]Twitter[/url] սոցիալական ցանցում հոկտեմբերի 16-ին հրապարակվել է հոր ու դստեր լուսանկար, որոնք կռվում են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ թուրքական զորքերի ներխուժման դեմ: Լուսանկարում պատկերված են ազգային ինքնապաշտպանության ուժերի 53-ամյա անդամ Հովսեփ Սարգիսը՝ Ռաս ալ Այն քաղաքից, և նրա 19-ամյա դուստրը՝ Անուշը: «Անուշ Սարգիսը «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) մարտիկ է։ Նա Ռաքքայում կռվել է ԻՊ-ի դեմ։ Այժմ նրանք միասին հսկում են Հասաքեում տեղահանված անձանց ապաստարանը»,- գրել է սիրիացի լրագրող Խաբաթ Աբբասը: Սիրիայի հյուսիսում գործող զինյալ խմբերի կազմում կան Ցեղասպանության օրերին քրդացած հայերի զավակներ, արաբներ և քրդեր, սակայն նրանք տեղի հայ համայնքի հետ որևէ առնչություն չունեն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս ալ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: Երեկ հաղորդվել է, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

Նմանատիպ նյութեր