89433 դիտում
18:54 17-10-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ուղեկցությամբ մասնակցեց զոհված ոստիկանի հոգեհանգստի արարողությանը. ժամանեց նաև ՀՀ նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանության ակադեմիա, որտեղ ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ծառայողական պարտականությունները կատարելիս սպանված ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Ն. Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Վարչապետը ցավակցեց Տ. Առաքելյանի ընտանիքի անդամներին և խոնարհվեց ոստիկանի նկարի առաջ:
Իրենց գործընկերոջ հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, գլխավոր դատախազության ու մարզային ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Քիչ առաջ ոստիկանի հոգեհանգստյան արարողության համար ոստիկանության կրթահամալիր այցելեց ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ով նույնպես ցավակցեց զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին և 1 րոպե լռությամբ հարգեց գործընկերոջ հիշատակը։
Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/17/1138081/]հայտնել [/url]էր, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի, վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի և նույն վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էին բերման ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց էր արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել էր ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով ճիվաղը մահացու կրակոց էր արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ:
Գրեթե մեկուկես ժամ 16-ամյա ստահակը փորձել էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, «Գյուլնազ տատու հեքիաթները պատմել», թե ատրճանակը մեկ՝ նետել է Հաղթանակ զբոսայգում, մեկ՝ Սարալանջի ճանապարհին, մեկ՝ այլ տեղ:
Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել էր ատրճանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության վայրում ճիվաղը քննչական փորձարարության ժամանակ մատնացույց էր արել, թե որտեղ և ինչ պայմաններում էր տեղի ունեցել դեպքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի այս 2 ճիվաղների նկատմամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 404+
404+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
102801 դիտում
21:22 20-05-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21286 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու