Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը. ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ Գրետա Սարգսյանը մահացել է երեկ՝ 81 տարեկան հասակում։