211652_close_icon
views-count15238 դիտում article-date 15:26 15-04-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության կրթահամալիրի դրոշի հանձնման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեցին «Ոստիկանության օրվա» 97-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ։ Միջոցառումը սկսվեց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ և Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու արարողությամբ։ Այնուհետև ոստիկանության կրթահամալիրում բացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշակոթող, որին հաջորդեց կրթահամալիրի սուրբ Վարդան Մամիկոնյան մատուռի մոտ պատարագի մատուցումը՝ ի հիշատակ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ և Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանության ծառայողների և ցեղասպանության զոհերի։ Միջոցառումը եզրափակվեց ոստիկանության կրթահամալիրի դրոշի հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Դրոշը Կոտայքի թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի կողմից օծվելուց հետո ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանձնեց ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ակադեմիայի նախկին պետերը և ներքին գործերի նախկին նախարար Կառլոս Ղազարյանը, ինչպես նաև հուշակոթողի կառուցման համար հովանավորություն կատարող անձինք: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 306+
306+

Նմանատիպ նյութեր