211652_close_icon
views-count21946 դիտում article-date 19:18 07-12-2016

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Ոստիկանության զորքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքեր և ներկա եղավ հասարակական կարգի պահպանման զորամասերից մեկի մարտավարամասնագիտական վարժանքներին: Ոստիկանության զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին: Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ խոնարհեցին սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողներին: Զինավարժանքը բաղկացած էր մի քանի գործողությունից, որոնցից յուրաքանչյուրում արագ արձագանքման մասնագիտացված խմբերը ներկայացնում էին կոնկրետ իրավիճակի խնդիրներն ու լուծումները: Առաջին գործողության ընթացքում անհրաժեշտ էր գրավել զինված անձանց տեղափոխող բեռնատր ավտոմեքենա: Խնդրի բարդությունն այն էր, որ մեքենան պետք էր գրավել ընթացքի մեջ: Օգտագործվելու էին ինքնաձիգներ ու սառը զենք: Հատուկ վաշտի զինծառայողների գործողությունից հետո իր առաջադրանքի իրականացմանն անցավ 2-րդ գումարտակի 1-ին վաշտը՝ փախուստի փորձ կատարող մարդատարի կանգնեցում՝ այնտեղ գտնվող անձանց վնասազերծումով, ինչին հետևում է ձերբակալումն ու ուղեկցումը: Այնուհետև հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ: Ամենածավալուն գործողությունն իրականացվեց հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի, 1-ին վաշտի և հատուկ միջոցների կիրառման վաշտի համատեղ ուժերով: Ահաբեկիչների զավթած շինության ազատագրման գործողության մեջ ներգրավված էին երեք գրոհային խումբ, որոնց կրակային աջակցությունն իրականացնում էին «Տիգր» հատուկ նշանակության և զրահապատ մեքենաները: Գրոհային խմբերն օգտագործում էին տարբեր տրամաչափի գնդացիրներ, լուսաձայնային հատուկ միջոցներ, հրաձգային զենքեր, դիպուկահար հրացան և այլն: Վարժանքն ավարտվեց ձեռնամարտի և զենքով վարժությունների ցուցադրական ելույթներով: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների հետ քննարկեց զինավարժանքի ընթացքը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները և արդյունքները դրական գնահատելով՝ տվեց կոնկրետ հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր