211652_close_icon
views-count1626 դիտում article-date 23:36 16-10-2019

Արարատի մարզի Տափերական համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Արարատի մարզի Տափերական համայնքում ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, ս.թ. սեպտեմբերի 1-ին Տափերական համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն: Վերոնշյալ որոշումը ՀՀ Արարատի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 30-ի №37-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի դեկտեմբերի 8-ը: Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Նմանատիպ նյութեր