2126 դիտում
18:45 16-10-2019
Միքայել Հայրապետյան. Մեր թիմն ունակ է նվաճել ոսկե մեդալներ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց հոկտեմբերի 10-13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած երիտասարդական և պատանեկան ԱԱ-ն:
«Նվաճեցինք 3 մեդալ, բայց սպասելիքներն ավելի էին: Մեզ մոտ ստեղծվեց ֆորս մարժորային իրավիճակ, դեպի Մոսկվա թռիչքն ուշացավ, ինչից հետո ուշացանք նաև Տաշքենդի թռիչքից, և մարզիկները կշռվել են մրցումից 20 րոպե առաջ: Դրանից հետո վերականգնվելն անհնար էր, դրա համար կարող եմ ասել, որ 4 մեդալ կորցրեցինք:
Ընդհանուր առմամբ, մեր մասնակցությունը գնահատում եմ լավ, ունեցել ենք եզրափակչի 2 մասնակից: Մարզական բախտը չժպտաց մեզ, բայց թիմը պատրաստ էր: Ապագայում մենք ցույց կտանք, որ մեր թիմն ունակ է նվաճել ոսկե մեդալներ էլ նվաճել, ինչը նախկինում արել է»,- նշեց Միքայել Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկած Վարսիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Հովսեփյանը երկրորդ տեղն է գրավել պատանիների 52 կգ քաշային կարգում:
Երիտասարդների մրցաշարի 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Նարեկ Դալլաքյանը:
ԱԱ-ում Հայաստանն ուներ 18 ներկայացուցիչ:
Նմանատիպ նյութեր
2057 դիտում
18:05 10-10-2014
Սամբոյի աշխարհի առաջնություն. հայ մարզիկները բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ են նվաճել
1041 դիտում
15:46 26-05-2015
Արմլիֆտինգի աշխարհի առաջնությանը մասնակցած Էմիլ Ամիրշատյանը նվաճել է ոսկե և արծաթե մեդալներ. լուսանկարներ
6575 դիտում
13:44 27-06-2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Այս բաժնից
1258 դիտում
11:26 29-09-2024
«Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ
1561 դիտում
11:10 28-09-2024
«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա
1315 դիտում
21:20 27-09-2024
Էլինա Ավանեսյանը WTA-1000 կարգի մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է 2-րդ շրջանը