211652_close_icon
views-count990 դիտում article-date 15:46 26-05-2015

Արմլիֆտինգի աշխարհի առաջնությանը մասնակցած Էմիլ Ամիրշատյանը նվաճել է ոսկե և արծաթե մեդալներ. լուսանկարներ

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հյուրընկալել է Հայաստանի արմլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանին և նույն մարզաձևի Հայաստանի հավաքական թիմի անդամ Էմիլ Ամիրշատյանին, ով մայիսի 16-20-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած արմլիֆտինգի աշխարհի առաջնությունից վերադարձել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալներով: Էմիլ Ամիրշատյանի մասնակցությունը հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը շնորհավորել է մարզիկին ոսկե և արծաթե մեդալներ նվաճելու առիթով և մաղթել նոր ձեռքբերումներ: Էմիլ Արևշատյանին և Արտավազդ Նալբանդյանին շնորհվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատվոգրեր: Բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ հաջորդ տարի մայրաքաղաքում կկազմակերպվի ուժային նմանատիպ մարզաձևերի Երևան քաղաքի առաջնություն: Էմիլ Արևշատյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ արմլիֆտինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության համար, և խոստացել այսուհետ ևս տարբեր ստուգատեսներում բարձր պահել մեր երկրի և Երևան քաղաքի մարզական պատիվը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր