2436 դիտում
10:01 16-10-2019
Ծաղկաձորում հանդիպել են Կարեն Կարապետյանն ու Տիգրան Սարգսյանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը։
Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը մասնակցել են ՀՀ բիզնես միջավայրի խոշոր ու ակտիվ ներկայացուցիչներ և ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկումն անցել է բավական գործնական մթնոլորտում, որի ժամանակ հիմնական թեման առնչվել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։
Երկու նախկին վարչապետները միմյանց նկատմամբ բավական ջերմ են եղել և քննարկվող թեզերի հետ եղել են համակարծիք, ինչը մեր զրուցակիցը գնահատեց որպես զարմանալի։
Ի դեպ, տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ մինչև 2020-ի սկիզբ այս երկու քաղաքական գործիչները ՀՀ քաղաքական դաշտում գուցե ավելացնեն իրենց ներկայացվածությունը, իսկ թե ինչ ձևաչափով, դեռևս մնում է անորոշ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
23239 դիտում
09:59 27-04-2018
Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ինչ հարցեր են քննարկել առանձնատանը. «Ժողովուրդ»
20660 դիտում
10:14 24-01-2019
Հրաշք կա. Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ վերնախավի հետ. «Ժամանակ»
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»