Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ինչ հարցեր են քննարկել առանձնատանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը երեկ մոտ հինգ ժամ անցկացրել է Սերժ Սարգսյանի առանձնատանը: Քննարկման հիմնական թեման եղել է մայիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության հարցը:
ՀՀԿ-ում այս օրերին տիրող տրամադրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ դեռևս իշխանության ղեկին գտնվող խորհրդարանական խմբակցության ներսում այնքան էլ միահամուռ չեն Կ. Կարապետյանին աջակցելու հարցում: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն վերջին պահին պարզապես ձախողի այդ ընտրությունները, որպեսզի որևէ մեկը չընտրվի վարչապետ, և արտահերթ ընտրությունների գնան՝ մնալով իշխանության ղեկին: Թեև ՀՀԿ-ում այլևս չեն կարող նախկինի նման օգտագործել լծակները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]