Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան ժամանել է Հայաստան
Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան արդեն ժամանել է Հայաստան: Նրան դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Գախարիան Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Նախատեսված է Գախարիայի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին: