211652_close_icon
views-count1488 դիտում article-date 10:25 15-10-2019

Քարոզչական պատերազմում իշխանությունն ու նրա երկրպագուները պետք է ավելի զուսպ, կոռեկտ լինեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սովորաբար (ամբողջ աշխարհում) լրատվամիջոցները զբաղված են իրենց թիմերի կողմից կազմակերպած քարոզչությամբ՝ հակառակորդներին վարկաբեկելով, յուրայինների թերությունները «չնկատելով»: Հաշվի առնելով, որ ՍԴ-ն պետք է քննարկեր ԱԺ-ի կողմից՝ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու դիմումը, այդ իրադարձությանն ընդառաջ պետք էր կոմպրոմատ պեղել ՍԴ նախագահի վրա: Կոմպրոմատի «որսի» արդյունքներն այնքան էլ տպավորիչ չէին՝ ինչ-որ բնակարաններ, որոնց վերաբերյալ այդպես էլ չէր ասվում՝ դրանք օրինակա՞ն են ձեռք բերվել, թե՞ ոչ: Աննա Հակոբյանը գնացել էր Շվեյցարիա: Այստեղ «որսալու» կարիք էլ առանձնապես չկա: Կարելի է տանը նստած մոգոնել, որ նա շրջագայում է հատուկ ինքնաթիռով կամ բիզնես կլասով: Քարոզչական պատերազմում ամեն ինչ «ընդունելի է»: Պարզապես նման դեպքերում, կարծում եմ, իշխանությունն ու նրա երկրպագուները պետք է ավելի զուսպ, ավելի կոռեկտ և, կասեի՝ վեհանձն լինեն: Որովհետև ուժը նրանց ձեռքին է: Երբ կողմերը սկսում են իրար խրատել, թե ինչպիսին պետք է լինեն լրատվամիջոցները, իշխանական կողմի պատասխանատվությունն, այնուամենայնիվ, ավելի մեծ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր