1302 դիտում
08:43 18-03-2014
Բրեժնևը և Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Մի քանի օր առաջ պատահաբար լսեցի Միխաիլ Լեոնտևի «Օդնակո» հաղորդումը։ Բավականին կարճ մենախոսության ընթացքում նա առնվազն հինգ անգամ կրկնեց «Ֆաշիստական սրիկաներ» արտահայտությունը՝ Ուկրաինայի համապատասխան շրջանակների հասցեին։ Կամ հանրահայտ Կիսելյովը թափանցիկ ակնարկներ է անում, որ իր երկիրն ընդունակ է Միացյալ Նահանգները ռադիոակտիվ մոխրի վերածել։ Ինչը, իհարկե, ճիշտ է, ինչպես ճիշտ է նաև այն, որ ԱՄՆ-ը կարող է նույն փոշու վերածել Ռուսաստանը, իսկ հիշյալ երկու երկրները միասին ի վիճակի են իրենց զենքերով հեշտությամբ վերացնել մոլորակի բոլոր շնչավոր էակներին։
Սակայն ադեկվատ մարդիկ. այդ միջուկային խաղալիքներով չեն թափահարում։ Նույնիսկ 70-ականների զառամյալ խորհրդային Պոլիտբյուրոյի անդամները դա հասկանում էին, և ես խիստ կասկածում եմ, որ Պոլիտբյուրոյի խոսափողը հանդիսացող, ասենք. Յուրի Ժուկովը կամ Վալենտին Չորինը «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ի հասցեին նման սպառնալիքներ հնչեցնեին։ Բրեժնևը և Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
19:34 06-08-2024
Պուտինն Իրանին հորդորել է զուսպ արձագանքել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը. Reuters
1048 դիտում
12:15 06-07-2024
Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաներից է
Այս բաժնից
901 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
784 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը