Տանկիստ Տիգրան Աբգարյանը այսօր կդառնար 23 տարեկան. Ցայգ ՀԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տիգրան Աբգարյանը տանկիստ էր. հերոսն իր տանկով մխրճվել էր հակառակորդի տանկերի մեջ, խոցել թշնամու երեք տանկ ու ինքն էլ նահատակվել: Անցել է ավելի քան երեք տարի, բայց ավանդույթի համաձայն, Տիգրանի ծննդյան օրը հարազատներն ու ընկերները հավաքվում եւ եւս մեկ անգամ հիշում են նրա հերոսական ուղին: Իսկ բակի ընկուզենու բերքն այս օրը հավաքվում եւ բաժանվում է ներկաներին: Աբգարյանների տանը երկար սպասված սենյակը հերոսի ծննդյան օրը բացվեց, այստեղ Տիգրանի իրերն են, շքանշաններն ու լուսանկարները:
Տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/watch/?v=1010260522638658]Ցայգ ՀԸ[/url]-ի