23749 դիտում
23:35 14-10-2018
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է. Armtimes.com
«Ծնունդդ շնորհավոր, Տիգրանս»,- նկարին նայելով եւ հազիվ լսելի ձայնով շշնջաց տիկին Գոհարը՝ 2016-ի ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի մայրը:
Տղան այսօր ոչ թե կդառնար, այլ՝ դարձավ 22 տարեկան: Տիգրանն Աբգարյանների ընտանիքում բացակա է ֆիզիկապես, հայտնում է [url=http://armtimes.com/hy/article/146194]Armtimes.com[/url]-ը:
Նրա մասին անցյալով չեն խոսում:Տիգրանի ծննդյան օրը տան բակում կանգնեցված հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհվեցին եւ մոմեր վառվեցին: Երկինք բարձրացան խաղաղության աղավնիները: Այն խաղաղության, հանուն որի Տիգրանն ու ընկերները նահատակվեցին: Երկրորդ տարին առանց Տիգրանի, բայց նրա սովորույթներով: Պատմում են, որ ամեն տարի իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 14-ին, Տիգրանը բարձրանում էր բակի ընկուզենու վրա, ճոճում ճյուղերը:
Հիշեցնենք, որ Տիգրանը Ջեբրայիլի հատվածում ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերն անակնկալի գալով թշնամու հարձակումից, մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անզիջում մարտնչել: Տիգրան Աբգարյանն իր տանկով թշնամու 3 տանկ է ոչնչացրել եւ նահատակվել: Ամբողջ մարտի ընթացքում Տիգրան Աբգարյանի տանկի վրա ծածանվել է հայոց եռագույնը։
Մանրամասները՝ [url=http://armtimes.com/hy/article/146194]Armtimes.com[/url]-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
50979 դիտում
08:42 16-11-2017
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս` Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է
21995 դիտում
09:49 16-11-2018
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է
Այս բաժնից
10102 դիտում
21:03 03-05-2024
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2005 դիտում
19:21 03-05-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (05.05.2024 թ․)