2617 դիտում
22:15 14-10-2019
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին
ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս ուղերձը ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ կոչերին: Ցավոք, մյուս կողմը համապատասխան չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելին, այն շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Այս առնչությամբ ես հարց ունեմ. ինչպե՞ս կարող է Հյուսիսատլանտյան դաշինքը նպաստել ԼՂ հակամարտութան արդար և տևական լուծմանը, և մասնավորապես ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-հնչել է հարցը:
Ստոլտենբերգը նախ նշել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-ում սեպտեմբերի 25-ին և շատ լավ է որակել քննարկված հարցերի լայն շրջանակով այդ հանդիպումը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը: Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գտնելու քաղաքական լուծում»,-ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
11:12 21-08-2014
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ջոն Հեֆերն. տեսանյութ
4391 դիտում
18:06 07-02-2017
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Դոնալդ Տուսկ
Այս բաժնից
340 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
472 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
844 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ