211652_close_icon
views-count4355 դիտում article-date 18:06 07-02-2017

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Դոնալդ Տուսկ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքների համաձայն: Այդ մասին հայտնում է Եվրոպական խորհրդի [url=http://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2017/02/06-tusk-remarks-president-azerbaijan-aliyev/]կայքը[/url]: «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը չունի ռազմական լուծում և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Նմանատիպ նյութեր