6850 դիտում
16:52 14-10-2019
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակման հետևանքով լրագրողներ են սպանվել. կան վիրավորներ
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 2 լրագրող, վիրավորվել 4-ը. գրում է ermenihaber-ը:
Քրդական աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը հարձակվել է Քամիշլիից Սերեքանիյե գնացող քաղաքացիական ավտորաշարասյան ուղղությամբ, ինչի հետևանքով քրդական «Hawar» լրատվական գործակալության թղթակից Սեեդ Էհմեդը և Միհեմեդ Հեսեն Ռեշոն մահացել է, իսկ լրագրողներ Մեհմեթ Էքինջին, Էրսին Չաքսուն, Բիրջան Յըլդըզը և Ռոժբին Էքինը վիրավորվել են:
Նշվում է, որ ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Վիրավորների թիվը անցնում է 70-ը:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։
Նմանատիպ նյութեր
2045 դիտում
15:01 06-08-2019
Պենտագոնի ղեկավարն անընդունելի Է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում
5647 դիտում
10:28 10-10-2019
Հրապարակվել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած հրետակոծման վայրից առաջին կադրերը
2305 դիտում
16:55 05-09-2021
Իրաքի հյուսիսում ԻՊ-ի հարձակման հետևանքով ուժայինների կորուստները հասել են 12-ի
Այս բաժնից
817 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր
925 դիտում
20:30 31-01-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
646 դիտում
18:15 31-01-2025
Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա