1337 դիտում
12:28 14-10-2019
ՀՀ դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը պայմանավորված է առաջին հերթին կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կատարելագործման վրա: Հանցավորության նման տենդենցներն առաջացնում են հակազդման նոր միջոցների կիրառման, իրավապահ մարմինների միջև համագործակցության, անդրազգային հանցագործությունների պարագայում նաև միջազգային գործակցության, ընդհանուր առմամբ հասարակության մեջ հանցավոր վարքագծի անհանդուրժելիության և դրա դեմ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտություն:
Պայմանավորված վերոնշյալով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց, ինչի մասին նշված է ՀՀ Ազգային ժողովին ուղղված՝ ՀՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդման մեջ: Դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակումը դատախազությունը համարում է իր քրեական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը:
Այդ նպատակով ներկայումս ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ հիմքում, որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության հիմնական առանցք, ունենալով համակարգային մոտեցման որդեգրման, հանցավորության դեմ պայքարի միասնականության և հատկապես կանխարգելիչ բաղադրիչի ապահովման լայն գործիքակազմի կիրառման գաղափարները:
Հանցավորության դեմ պայքարի պատասխանատվությունը հիմնականում վերապահված է իրավապահ մարմիններին, սակայն առանց հանրային ներգրավման և նախաձեռնողականության այն մեծ արդյունավետություն ունենալ չի կարող: Համընդհանուր հասարակական իրավագիտակցության բարձրացմանը, կրթադաստիարակչական, տեղեկատվական ինստիտուտների լայն կիրառությամբ պետք է նպաստեն հանրային, սոցիալական պատասխանատվություն ունեցող բոլոր կառույցները՝ հստակ նախանշված գործառույթների համատեքստում:
Այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազությունը լիահույս է, որ շահագրգիռ մասնագիտական շրջանակները, տվյալ ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները կներգրավվեն հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթացում՝ ներկայացնելով դրան վերաբերող իրենց գաղափարներն ու կոնկրետ առաջարկությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»