211652_close_icon
views-count31279 դիտում article-date 12:00 14-10-2019

Սիրիայի բանակը դիրքեր Է գրավել Է Մանբիջի արվարձանում և մոտեցել Տաբկա քաղաքին. Al Mayadeen

Սիրիական բանակը հոկտեմբերի 14-ին ավարտել Է ուժերի տեղաբաշխումը Հալեպից 85 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Մանբիջ քաղաքի արեւմտյան արվարձանում, տեղեկեցնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, բանակային ստորաբաժանումներն առաջիկա ժամերին կուղեւորվեն սահմանում գտնվող Քոբանի քաղաք: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, կառավարական ուժերի տեղաբաշխմանը խանգարում Է այս շրջաններում ամերիկյան զորքերի ներկայությունը, որոնք չեն հասցրել լքել իրենց բազաները քրդական կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքում: «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) կոալիցիայի մեջ մտնող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) մարտիկներն ապահովել են սիրիացի զինծառայողների անցումն իրենց պահակակետերով: Al Mayadeen-ի տեղեկությունների հաձաձայն, Ռաքայի նահանգում զորքերն այժմ մոտեցել են Տաբկա քաղաքի ռազմական օդանավակայանին՝ Եփրատի ՀԷԿ-ի մոտ: Այս օբյեկտը վերադարձվելու Է սիրիացի զինվորականների հսկողության ներքո: Այնուհետեւ Էլ Մանսուրայից եւ Տաբկայից կառավարական ուժերը կշարժվեն Այն Իսայի շրջան՝ Ռաքա վարչական կենտրոնից հյուսիս-ընկած շրջանում: Հարեւան Հասեքեի նահանգում սիրիացի զինծառայողներն ուղեւորվում են Թելլ-Թամեր: Ինչպես ասված Է քրդական ինքնավար վարչակազմի հայտարարության մեջ, որը տարածել Է «Ֆիրատ» գործակալությունը, Դամասկոսի հետ ձեռք բերված համաձայնագրին համապատասխան, կառավարական զորքերը «պետք Է պաշտպանության տակ վերցնեն սահմանը եւ թուրքական ագրեսիային դիմակայեն ՍԴՈւ-ի եւ ԺԻՈՒ-ի ջոկատների հետ համատեղ: Դրանում նշվում Է, որ Սիրիայի կառավարության հետ համաձայնագիրը «թույլ կտա ազատել բոլոր այն շրջանները, որոնք զավթել են թուրքական զորքերն ու նրանց կողմում կռվող վարձկանները, ներառյալ Աֆրինը (Հալեպից 65 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր