Սիրիայում ապստամբները դուրս են շպրտել ԻՊ ահաբեկիչներին Տաբկա քաղաքից
Սիրիայի դեմոկրատական ուժերի դաշինքը հայտարարել է, որ կարողացել է դուրս շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերության գրոհայիններին Տաբկա քաղաքից, հաղորդում է BBC-ն։
Քաղաքը, որը ռազմավարական կարևորության է, գտնվում է Ռաքքայից 40 կմ հեռավորության վրա։ Ըստ դաշինքի՝ քաղաքն ազատագրելու համար մղվող պայքարը տևել է մի քանի շաբաթ։ Իսկ ԻՊ-ը ապստամբների դեմ պայքարել է նաև դիպուկահարների ու մահապարտ-ահաբեկիչների միջոցով։
Ներկա պահին քաղաքը վերջնականապես «մաքրվում է» ԻՊ գորհայիններից, ստուգվում են բոլոր թաղամասերն ու փողոցները։