Նիգերիայի հավաքականի դարպասապահի սարսափելի վնասվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղում (1:1) Նիգերիայի դարպասապահ Ֆրենսիս Ուզոխոն սարսափելի վնասվածք է ստացել, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/10/13/Nigeria/1026037]Armsport.am[/url]-ը:
61-րդ րոպեին աֆրիկյան թիմի 20-ամյա դարպասապահն անհաջող կերպով ընկավ խոտածածկին, ինչի արդյունքում նրա ձախ ոտքն անբնական կերպով դուրս ընկավ և պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից: