Ֆերնանդո Տորեսի սարսափելի վնասվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի` «Դեպորտիվո»-«Ատլետիկո» (1:1) խաղում տհաճ միջադեպ գրանցվեց:
85-րդ րոպեին գնդակի համար պայքարում «Դեպորտիվոյի» խաղացող Խիմենեսը գլխով հարվածեց Տորեսին, որը վայրն ընկնելիս գլխով հարվածեց խոտածածկին և կորցրեց գիտակցությունը:
Մոտ 5 րոպե բժիշկներն օգնություն ցուցաբերելուց հետո Տորեսին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից ու անմիջապես տեղափոխել հիվանդանոց:
Բարեբախտաբար, Տորեսն արդեն ուշքի է եկել, նա ի վիճակի է եղել խոսել: