211652_close_icon
views-count935 դիտում article-date 10:38 13-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16 հա տարածք

Հոկտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ահազանգերը ստացվել են մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա, Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ 1 հա, Ազատաշեն գյուղում՝ մոտ 3 հա, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում՝ մոտ 5000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 7 հա և մոտ 2.8 հա պտղատու այգի: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր