211652_close_icon
views-count1490 դիտում article-date 13:07 13-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմում բռնկված հրդեհը

Հոկտեմբերի 12-ին, ժամը 05:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 06:16-ին: Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ), տանիքում՝ մոտ 200 հակ անասնակեր, կուտակած փայտ (մոտ 5 խմ): Հրդեհի հետևանքով սատկել է 8 հավ: Անասնագոմում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնը պայթել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր