1853 դիտում
11:12 19-04-2017
Երբ ինչ-որ բան ասվում է օդի մեջ՝ պարզապես «խիզախ ընդդիմադիր» երևալու համար, դրա ազդեցությունը զրո է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կան փաստեր, և կան առասպելներ: Առաջինները վերցված են կյանքից, երկրորդները՝ շատ տեղերից, մասնավորապես՝ ֆեյսբուքյան և կայքային անիմաստ քննարկումներից: Բերեմ առասպելաբանության մի քանի օրինակ:
Եթե Բիշքեկում Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կայքերի վերնագրերը կլինեին մոտավորապես հետևյալ բովանդակությամբ` «Եվս մի շառաչուն ապտակ Հայաստանին` իր «դաշնակիցների» կողմից»: Բայց քանի որ Խաչատուրովը զբաղեցրեց այդ պաշտոնը, վերնագրերն այլ էին՝ «Գտնվեց Հայաստանին նվաստացնելու ևս մի ձև»: Եթե ցանկություն կա ինչ-որ մի վատ բան ասելու, ընդ որում՝ ասելու առանց լուրջ մտավոր ճիգերի, առիթը միշտ էլ կգտնվի:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է զեկույցով ներկայացնել անցած տարվա հուլիսին ոստիկանության գործած տարբեր տեսակի ապօրինություններ` առանց հիմքի բերման ենթարկելը, քաղաքացիներին ներքին զորքերի գնդում պահելը, լրագրողների վրա թիրախային հարձակումները, հատուկ միջոցների ոչ պատշաճ կիրառումը և այլն: Բայց դա, ըստ որոշ «ֆեյսբուքյան ակտիվիստների», քիչ է. Oմբուդսմենն իր զեկույցում պիտի գրի` «Կեցցե «Սասնա ծռերի» ապստամբությունը և նրանց միացող ըմբոստ ժողովուրդը»: Այդ բացականչությունների մեջ առանձին իմաստ չկա, մանավանդ, եթե դրանք հնչեցնի Մարդու իրավունքների պաշտպանը: Փոխարենը զինված քաղաքական պայքարի հերոսացման և դրա շուրջը առասպելներ հյուսելու «թրենդի» մեջ են:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասում է, որ օպերայում եթե լինի էլ ռեստորան, ապա միայն օպերայի այցելուների համար, եթե կառուցվի շոգեբաղնիք, ապա միայն արտիստների համար, որպեսզի նրանք միշտ լավ «մարզավիճակում» լինեն: «Ֆեյսբուքահայությունը» կամ չի հասկանում, թե ինչ է ասում նախարարը, կամ ձև է անում, որ չի հասկանում, և հեգնում են՝ «գնանք օպերա, մի կտոր քյաբաբ ուտենք», կամ՝ «մի հատ ծտերին վեկալենք, գնանք օպերայի սաունա»:
Քարոզչություն է, որը չի ցանկանում հաշվի նստել փաստերի հետ: Երբ ինչ-որ բաներ ասվում են օդի մեջ՝ պարզապես «խիզախ ընդդիմադիր» երևալու համար, դրանց ազդեցությունն իրականում զրո է՝ կասի, կաքլորանա, կգնա: Եվ հակառակը՝ երբ կան փաստեր, ապա դրանց շուրջ անհրաժեշտ չէ լեգենդներ հորինել:
Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ապօրինի աշխատանքը հօգուտ ՀՀԿ-ի փաստ է, «ՍԱՍ գրուպում» ժողովը փաստ է: Եվ այդ փաստերի դեմ իշխանությունը ոչինչ չի կարող անել՝ նույնիսկ եթե միլիոնավոր քրեական գործեր հարուցի տեղեկատվությունը տարածողների դեմ: Որքան շատ հայտնաբերվեն նման փաստեր, այնքան լավ: Ինչը չես ասի օդի մեջ խոսակցությունների մասին»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
910 դիտում
13:15 25-05-2024
Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու, լինելու մարդ․ Վահե Հովհաննիսյան
2574 դիտում
10:52 12-10-2019
Հայերիս ավելի շատ բան է միավորում, քան բաժանում է․ պարզապես դրա մասին պետք է ավելի հաճախ հիշել․ «Առավոտ»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»