69831 դիտում
18:44 11-10-2019
ՇՏԱՊ. մինչ Երևանի քաղաքապետը «սազն առած»՝ իր գովքն է անում, Երևանում մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել՝ 30-ից ավելի ծառեր քոքից կտրելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական էր տվել ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի հետևողական լինեն, որ հանրապետությունում իսպառ վերանա բնության նկատմամբ վանդալիզմը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել։ Նրանք այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության վրա, որ ծառերի սպանդը կատարել են օրը ցերեկով։ 30-ից ավելի հաստաբուն ծառեր մի քանի ժամվա ընթացքում քոքից կտրվել են։ Ով և ովքեր են բնության նկատմամբ այս վանդալիզմի հեղինակները, կարծում ենք՝ պետք է պարզեն իրավապահները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նկարահանման ժամանակ մի քաղաքացի մոտեցավ ու սկսեց նեղսրտել, թե օրինական են ծառերը կտրվում և փորձում էր հեռախոսի միջից ինչ-որ բան ցույց տալ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանը և Արաբկիրի թաղապետը պետք է հետամուտ լինեն ու ապացուցեն, որ վարչապետի հանձնարարականը՝ ուղղված պատասխանաուներին, օդից հնչած հանձնարարական չի եղել, իսկ քաղաքացիներն էլ, տեսնելով բնության նկատմամբ տեղի ունեցած այս տեռորը, ասում էին. «Բա ո՞ւր ա էդ մեր կոչեցյալ կարգին քաղաքապետը։ Երեկ իր պաշտոնավարման 1 տարին է լրացել, բայց արդեն նման անմարդկային վերաբերմունք բնության նկատմամբ, այն էլ՝ օրը ցերեկով, նա չպետք է հանդուրժի։ Պետք է քաղաքապետարանն ու թաղապետարանը խստագույնս հետևողական լինեն և բնության նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց հայտնաբերեն, ինչը դաս կլինի մյուսներին։ Մոտ 30 տարեկան ծառեր էին, ո՞րոնք րոպեների ընթացքում վանդալները կտրեցին, ու էդ 30 ծառը թթվածին էր տալիս մեզ»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15529 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց