211652_close_icon
views-count2356 դիտում article-date 23:41 11-10-2019

Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են 51 խմ ապօրինի տախտակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կողբում ապրող մի տղամարդու տան բակում հայտնաբերել են 51խմ տախտակներ, որոնք պատրաստվել են սոճիից։ Տանտերը դրանց ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել և չի ներկայացրել օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր