211652_close_icon
views-count1186 դիտում article-date 22:27 10-10-2019

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՇՀԿ Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի Գործադիր կոմիտեի տնօրենի հետ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՀՏԿ) Գործադիր կոմիտեի տնօրեն Ջումահոն Գիյոսովին (Jumahon Giyosov): Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի հետ փոխշահավետ երկխոսությունը Հայաստան-ՇՀԿ ընդհանուր համագործակցության համատեքստում: Արտակ Ապիտոնյանը համոզմունք հայտնեց, որ ՀՏԿ-ի հետ փոխգործակցությունը կհամալրի հակաահաբեկչության ոլորտում ՀՀ բազմակողմ ներգրավվածության շրջանակը՝ ի լրումն ՄԱԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ հարթակների: Զրուցակիցները քննարկեցին Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերի համադրման տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր